Վահրամ Զարյան
Վահրամ Զարյան ֆր.՝ Vahram Zaryan | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Շիրակամուտ, Հայաստան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | - Ecole International de Mimodrame de Paris Marcel Marceau - Conservatoire national supérieur de musique et de danse de Paris - École Internationale de Théâtre Jacques Lecoq, Paris - Université Sorbonne Nouvelle - Paris 3 - Université Paris Ouest - Université Paris-VIII -Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ |
Մասնագիտություն | արվեստների գործիչ, մնջախաղաց, պարող, ռեժիսոր խորեգրաֆ և պերֆորմանսի վարպետ |
Կայք | vahramzaryan.com |
Vahram Zaryan Վիքիպահեստում |
Վահրամ Զարյան (ֆր.՝ Vahram Zaryan, 20-րդ դար, Շիրակամուտ, Հայաստան), ֆրանսիացի ժամանակակից մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեգրաֆ՝ ծագումով հայ։
Նա 2019-ի հունիսին ստեղծված ԵՐԵՎԱՆ ՊԵՐֆ միջազգային փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական տնօրենն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահրամ Զարյանը՝ ժամանակակից եվրոպական շարժման թատրոնի վառ ներկայացուցիչներից մեկն է, որն իր կարիերայի ընթացքում իր մեծ լուման է ներդնում արդիական թատերական արվեստի և ժամանակակից պարի զարգացման մեջ։
Վահրամ Զարյանը սովորել է ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից դրամատիկական ստուդիայում (հիմնադիր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Գրիգորյան, ղեկավար՝ բանասիրական գիտությունների թեկնածու Է. Զոհրաբյան), այնուհետև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Գուժ Մանուկյանի արվեստանոցում։ Նա մասնագիտանում է մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի ժանրում ու դառնում Երևանի մնջախաղի պետական թատրոնի առաջատար դերասաններից մեկը՝ խաղալով Յուրի Կոստանյանի «Գեներ», Ժիրայր Դադասյանի «Թռիչք» և «Չարի ծաղիկներ» ներկայացումներում։
Վահրամ Զարյանը մեկնում է Եվրոպա և շարունակում իր մասնագիտական ճանապարհը՝ հրավիրվելով Գերմանիա, իսկ այնուհետև Ֆրանսիա՝ Փարիզ։
Նա դասական պարի խորացված մասնագիտական դասընթացների է հաճախում Իվ Կազատիի դասարանում՝ Փարիզի օպերայից, ինչպես նաև կատարելագործում է իր գիտելիքները Փարիզի Բելվիլի արվեստանոցում[1]՝ Իվան Բաչիոչիի հետ ուսումնասիրելով հանրահայտ մեթոդաբան և մնջախաղաց էտիեն Դեկրուի շարժման տեխնիկան։ Վահրամ Զարյանը մասնագիտանում և կատարելագործում է իր արվեստը Փարիզի Մարսել Մարսոյի անվան մնջախաղի միջազգային հեղինակավոր դպրոցում։ Նա Մարսել Մարսոյի վերջին աշակերտն[2] է նրա արվեստի արժանի ժառանգորդն ու նորովի շարունակողը[3]։
Նա վարպետության դասեր է անցնում նաև Արիան Մնուշկինի, Քերոլայն Կարլսոնի և Մորիս Բեժարի հետ։ 2008 - 2012 թվականին Վահրամ Զարյանի գիտահետազոտական աշխատանքները Ֆրանսիայի Սորբոն համալսարանում (fr: Sorbonne Université) և Փարիզի երաժշտության և պարի ազգային կոնսերվատորիայում (fr: Conservatoire national supérieur de musique et de danse de Paris) նվիրված էր Սերգեյ Փարաջանովին և շարժման թատրոնին։ Վահրամ Զարյանը արվեստաբանության թեկնածու է։
Նա Մարսել Մարսոյի դպրոցն ավարտած դերասանների հետ ստեղծում է խումբ՝ «Théâtre Suspendu» («Թատրոն Սուսպենդու»), որը 2007 թվականին Փարիզի «Lavoir moderne Parisien» և Չեխիայի հանրապետությունում «Դիվադլո Նա Պրադլի» Ֆրինժ փառատոնին ներկայանում է մի շարք ներկայացումներով («Sepia Quartet» («Դարչնագույն քառյակ»), «Le Linge» («Լվացքը»))։ Խմբի գործունեությանը զուգահեռ, Վահրամ Զարյանը խաղում է սպիտակ մնջախաղացի դերը Փարիզի Գրանդ օպերայում գալային ներկայացմամբ, հարգանքի տուրք մատուցում կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին՝ խաղալով «Նռան գույնը կամ 7 կոլաժ» ներկայացման մեջ, և Չարլի Չապլինին` խաղալով ֆիլմից հատուկ մշակված ներկայացման մեջ։ Նա Փարիզի Տամբուր Րոյալ թատրոնում Պերգոլեզիի «Լա սերվա պադրոնա» (La Serva Padrona) օպերայում կերտել է Վեսպոնեի դերը։
Վահրամ Զարյան թատերախումբ / Vahram Zaryan Compay
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահրամ Զարյանը հիմնում է իր թատերախումբը՝ «COMPAGNIE VAHRAM ZARYAN», որի հիմնական գործունեությունը ծավալված է նոր մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի զարգացման բնագավառում։
Պոետ և դրամատուրգ Ֆլորան Բրակոնի հետ Վահրամ Զարյանը ստեղծում է «Confession» («Խոստովանություն») ներկայացումը, որը ներկայացվում է Ֆրանսիայում և ողջ Եվրոպայում, ինչպես նաև 2010 թվականին Ծաղկաձորի մնջախաղի միջազգային փառատոնի փակման պաշտոնական արարողությանը։ Այս ամենին հետևում է «ILYA» («ԻԼԻԱ») ներկայացումը, որը հաջողությամբ ներկայացվել է «Cité Universitaire de Paris»-ում և Արևելյան Եվրոպայում։
Ժամանակակից արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահրամ Զարյանը շարունակում է իր կարիերան նաև ժամանակակից արվեստում։ Նա կատարողական արվեստն է ներկայացնում աշխարհի թանգարաններում և ժամանակակից արվեստի պատկերասրահներում։ Նա ներկայացրեց կատարողական արվեստ Էտիեն Դեկրուի դրամատիկ մարմանական մնջախաղի կանոններով՝ միանալով Նինա Շիլդրեսին իր գործը՝ "Rideau Vert"-ը Փարիզի Բեռնարդ Ջորդանի պատկերասրահում ցուցադրելիս 2014.[4]
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017-2019 : OBLIQUE Contemporary Mime & Music performance[5]
- 2014-16 ։ La Tête en bas (Vahram Zaryan - Noëlle Châtelet) )
- 2012 - 2013 ։ Mater Replik
- 2012 ։ IL Y A
- 2011 ։ CONFESSION
- 2011 ։ La Serva Padrona Pergolese
- 2009 ։ Couleurs de la grenade
- 2008 ։ Chaplin
- 2007 ։ Sepia Quartet Théâtre suspendu
- 2006 ։ Le Linge
Գրականություն / Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահրամ Զարյան ՄԱՐՍԵԼ ՄԱՐՍՈՅԻ ԱՐՎԵՍՏԻ ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ... - 2013 Armenia[6]
- Վահրամ Զարյան Mater Replik (2012 France)[7]
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վահրամ Զարյան, "Mater Replik"
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.diaspora-world.info(չաշխատող հղում)
- ↑ http://www.fragil.org/focus/1672--(չաշխատող հղում)>
- ↑ http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20100817_5&flag=am
- ↑ Paris.fr site officiel the Paris=http://quefaire.paris.fr/fiche/78315__nina_childress_vahram_zaryan_a_la_galerie_bernard_jordan Արխիվացված 2014-02-20 Wayback Machine
- ↑ http://ensembleregards.com/le-collectif-vahram-zaryan/
- ↑ [1]
- ↑ [2](չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Վահրամ Զարյանը zarkfoundation.com կայքում
- par Christophe Gervot Արխիվացված 2013-10-19 Wayback Machine
- hayernaysor.am Արխիվացված 2012-05-08 Wayback Machine
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Զարյան» հոդվածին։ |